«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Գոյության պայքար և մենթալիտետային կրիտիկական մակարդակ

Գոյության պայքար և մենթալիտետային կրիտիկական մակարդակ
14.10.2025 | 19:18

Մենք պետք է հասկանանք, որ մարդկանց ամեն տեսակ վարքի ու պահվածքի հիմքերի հիմքը նրանց ապրելու ձգտումն է, որը մարդկանց ու երկրների մի մասին հաջողվում է իրականացնել նորմալ ձևով, իսկ մյուսներին՝ ոչ։

Եվ ինչքան թուլանում ու աղքատանում է մարդը կամ երկիրը, այնքան նա ստիպված է ապրելու համար պայքարել ավելի ու ավելի ոչ նորմալ ձևերով։

Ընդհանուր առմամբ, ինչքան թուլանում և աղքատանում է հասարակությունը, այնքան այն դառնում է պակաս արտադրողական, և մարդիկ այնքան ավելի քիչ բան են ունենում իրար մեջ բաժանելու համար, մի պրոցես, որի ընթացքում բարոյականությունը նահանջում է, իսկ ուժային մեթոդները՝ բարգավաճում։

Արդյունքը լինում է հասարակություն, որում իշխում են էգոիզմը, նախանձը, իրար տակ փորելը, և որտեղ ստորությունը դառնում է նորմա։

Սրանք փաստեր են, որոնց հետ կարելի է բախվել ամեն օր, բայց սրանք նաև ոչ ցանկալի, բայց օրինաչափ են՝ որտեղ իրար մեջ բաժանելու քիչ բան կա, այսինքն, աղքատություն է տիրում, այնտեղ էլ գզվռտվոցն ու պայքարն են սրվում ապրելու համար անհրաժեշտ բարիք ձեռք բերելու պրոցեսում։

Գոյության պայքարում կա մենթալիտետային մի կրիտիկական մակարդակ, որից վերև կյանքի շարժիչ ուժը զարգացումն է, իսկ դրանից ներքև, զարգացման անհնարինության պատճառով, տիրում են լճացումն ու անկումը։

Այս իմաստով, թույլ և ավտորիտար հոգեբանությամբ աղքատ երկրներում շատ վճռական է առաջին դեմքի դերը. եթե նա զարգացման ջատագով է, երկիրը մեծ հավանականությամբ կզարգանա, իսկ եթե այդ նույն առաջին դեմքի հասկացողությամբ երկիր ղեկավարելը եղածը իրարից խլխլելն է, որում եթե դու ամենամեծ բաժինը չես փախցնում՝ էլ ի՞նչ ղեկավար, ապա երկրի ճակատագիրը որոշվում է միարժեքորեն՝ լճացում, որին էլ, մեծ հավանականությամբ, կարող է հետևել անկումը։

Պետք է հասկանալ, որ հարստության ամենամեծ ու հուսալի աղբյուրը մարդկային տևական ու ստեղծագործ աշխատանքն է և դրա հետևանք զարգացումը և, առաջին հերթին, տեխնոլոգիական զարգացումը, որից հետո արդյունքի բաժանելն էլ է համեմատաբար հեշտանում, քանի որ բոլորին ինչ-որ բան բաժին է հասնում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ